Մարդը, ով անձամբ է մեղավոր հայ ժողովրդի սարսափելի ողբերգության մեջ, այժմ ասում է, որ դրանում մեղավոր են բոլորը, բացի իրենից: Այս մասին «Սոլովյով LIVE» հաղորդաշարի եթերում հայտարարել է դրա հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

«Ես լսում էի քաղաքացի Փաշինյանին եւ … դե, հայհոյել չի կարելի չէ եթերում… Այնպիսի զգացում է, որ այս մարդը, որն անձամբ է մեղավոր հայ ժողովրդի սարսափելի ողբերգության մեջ, որին վերջին հարյուր տարվա ընթացքում (քանի որ Ցեղասպանությունը մինչ այդ է եղել),


նույնիսկ որեւէ բանի հետ չես համեմատի… Նման նվաստացում չի եղել հարյուր տարվա ընթացքում: Եւ այս մարդն այժմ ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ երկրի ղեկավարից, գերագույն հրամանատարից…

Պարզվում է՝ զենքը վատն է եղել… Դե թող գներ երկու տարում այն զենքը, որն իրեն դուր էր գալիս»,- նշել է նա:



от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *