Վարչապետը կառավարական առանձնատանը Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաների համար խորոված է պատրաստել

Վարչապետը կառավարական առանձնատանը Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաների համար խորոված է պատրաստել

Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաներին:Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների:

2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *