«Նորաբակից մինչև Շորժա կրակում են». ինչ իրավիճակ է այս պահին սահմանին


Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

ArmLur.am-ին Նորաբակի գյուղապետարանից ասացին.


«Ունենք վիրավորներ, կիրառում են հրետանի, Նորաբակից մինչև Շորժա կրակում են։ Գյուղում կրակոցների ձայները պարզ լսվում է։ Վիրավորների մասին այլ տեղեկություններ չունենք»։


Աղբյուրը