Աստված վկա՝ ոչ մի վայրկյան չեմ կարողանում մոռանալ այս տաղանդավոր մարդուն, որին Բարձրյալը պարգեւեց ժողովրդին: Ինչ կլիներ Հայաստանի վիճակը, եթե… Ռոբերտ Սարկավագ Աղազարյանը՝ Փաշինյանի մասին


Ռոբերտ Սարկավագ Աղազարյանը գրել է. Միգուցե ձեր սեփական կարծիքն ունենաք, բայց Աստված է վկա, որ ոչ մի վայրկյան չեմ կարողանում մոռանալ այս տաղանդավոր մարդուն, որին և հենց Ինքը` Բարձրյալը պարգեւեց մեր ժողովրդին: Պատկերացրեք, թե ի՞նչ

կլիներ Հայաստանի և ազգի վիճակը, եթե տասնամյակների անօր ինականությունները շարունակություն ունենային անարգելքությամբ: Ոչ արդարություն, ոչ օրենք, ոչ ազգասեր և ոչ էլ սրտացավ իշխանություն ունեինք… Օր — օրի աճում էր աղքատությունը, օտարվում ու սեփականացվում էին ազգային հարստությունները, հարուստն ավելի էր


հարստանում, իսկ չքավորը պարզապես ոտնահ արվում էր իր հայրենի հողի վրա: Անխտորեն բոլորն էլ դժգոհ էին տվյալ վիճակից, բայց բուրգի կառուցած համակարգն իրենց բազմաճյուղ դրածոներով թույլ չէին տալիս բարձրաձայնելու և պահանջելու որեւէ հարց, ուղղակի լռեցրել էին ստի պողաբար, իսկ հանդգնողներին որակում

էին բազում պիտակներով, սարքում էին քրգործեր, դատш պարտում կամ վրե ժխնդիր լինում: Կп տրել էին մեջքը չարքաշ ու տш ռապած, արդար և քրտինքով աշխատող ժողովրդի եւ արհամարհված էր բարձրագույն արժեքը` Մարդը: Դարավոր ու խաղաղասեր հայության համար Աստված Իր ձեռքը մեկնեց ու Իրեն հուսացող


ժողովրդին պարգեւեց մեր առաջնորդին, իսկ մեզ պարտք ենք վերագրում, որ աղոթենք աստվածապարգեւ առաջնորդի քաջառողջության ու արեւշատության համար, որ Ամենազոր Տերն է’լ ավելի ուժով և եռանդով պահի նրան, որ վերաարթնացած քույրերիս ու եղբայրներիս աջակցությամբ, սատարմամբ և պш յքարի անշահախնդիր մղումներով հասնենք բաղձալի երազանքներին, որ ունենանք մեր և սերունդների համար ծաղկուն երկիր: Ոչինչ, որ անցան կամ կորցրեցինք մեր սերնդի

լավագույն տարիները, քանզի մենք Հայ ենք ու ավելի շատ մտածել և մտածում ենք մեր երեխաների ու ապագա սերունդների համար: Ուստի, կարեւորելով այս օրը և վաղը…, պետք է ամրակուռ կամքով պահենք ու պահպանենք Հեղափոխության Հաղթանակը, ամուր հավատքով ու ժայռի կարծրությամբ պաշտպանը լինենք նվիրյալ վարչապետի: Որտեղ էլ լինենք` մեր հայրենիքը մեկն է ու սուրբ է մեր համար, մեր Հայաստան Աշխարհի ամեն մի քարն առավել թանկ է մեզ համար, քան ուրիշիների գանձերը: Սիրում ենք քե՛զ` ՀԱՅՐԵՆԻՔ:

Աղբյուրը