Չենք մեկնաբանում դավադրության տեսությունները. Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել վերջին օրերին տարբեր անձանց կողմից հնչող մեկնաբանությունների վերաբերյալ: Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:


Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները»:

ՀՀ նախագահի աշխատակազմն ընդգծում է` նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է: