Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի զինադադարի պահպանմանը և իր հանձնառությանը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ

Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի զինադադարի պահպանմանը և իր հանձնառությանը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ:

«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված

քննարկումները», — ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

error: Content is protected !!