Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Առարկայական քննարկվել է սիրիական ուղղությամբ փոխգործակցության թեմատիկան։ Կարևորվել են համատեղ ջանքերը Իդլիբում և Եփրատի հատվածում կայունացման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների կատարման նպատակով: Ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում քաղաքական կարգավորման հարցերի շուրջ, այդ թվում ՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների աջակցությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև լիբիական խնդիրներին, ներառյալ իրադրության հետագա կարգավորման և միջլիբիական խաղաղ բանակցությունների ակտիվացման հեռանկարներին:

Բացի այդ, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և հրադադարի շուտափույթ ձեռքբերման ու ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ իրականացնել համակարգում Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև հատուկ ծառայությունների միջև:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

error: Content is protected !!