Обнаружены трупы 350 армянских военнослужащих. Омбудсмен Азербайджана

Обнаружены трупы 350 армянских военнослужащих. Омбудсмен Азербайджана

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ: Այս մասին Ֆեսբուքի իր էջում հայտնում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:

Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին:

ԼՐԱՑՈՒՄ.

Նշված ուղղություններով փոխանակումներն ինքնին չեն նշանակում, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները նույն հատվածից են գտնվել. դեպքեր կան, որ այլ հատվածում գտնված մարմինները փոխանցվել են մեզ մեկ այլ հատվածում: Տեղյակ եմ, որ ԱՀ ու ՀՀ պետական մարմինների հատուկ ուշադրության տակ է հարավային ուղղությունը, հուսամ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ այդ առումով ևս շուտով նորություններ կլինեն:

Աղբյուր


À la suite de la fouille et de l’échange des corps des disparus et des morts, qui ont commencé le 13 novembre, les corps d’environ 350 militaires arméniens ont déjà été retrouvés ou échangés. Les travaux ont commencé dans le secteur de Shushi, s’étendant ces derniers jours à Martuni, Karmir Shuka et Mataghis. Des négociations sont également en cours sur des échanges et des opérations de recherche dans d’autres domaines. L’ombudsman de l’Azerbaïdjan Artak Beglaryan en informe sur sa page Facebook.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

error: Content is protected !!