Երևանում տեսախցիկները կարձանագրեն չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը

Երևանում տեսախցիկները  կարձանագրեն չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը

Շենգավիթ վարչական շրջանում չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու և արձանագրելու նպատակով տեղադրվում են տեսախցիկներ:

Այս մասին տեղեկատվություն և կից լուսանկարներ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Շենգավիթ վարչական շրջան

Արշակունյաց պողոտա–Գ.Նժդեհ փողոց խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).
Արշակունյաց պողոտա՝<<Երևան Մոլլ>> առևտրի կենտրոն ճանապարհահատվածում (շարժական տեսախցիկ).
Գ.Նժդեհ-Մայիսի 9-Վերին Շենգավիթ 2-րդ փողոցների խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).

Գ.Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).
Բագրատունյաց պողոտա- Արտաշիսյան փողոց խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).
Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).

Բագրատունյաց պողոտա-Թադևոսյան փողոց խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).
Արտաշիսյան -Չեխովի փողոցների խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).
Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).

Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ).