«Հունվարի 1-ից նոր սահմանափակումներ են գործելու չպատվաստված քաղաքացիների համար»․ Անահիտ Ավանեսյան


«Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին, համերգներին և այլ միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում»,-այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք հասկանում ենք, որ այս սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց մենք նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ Կարգը գործելու է հունվարի 1-ից»,-նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ պատվաստման հակացուցում ունեցող քաղաքացիները հանրային վայրեր մուտք գործելիս պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն։


Աղբյուրը



Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *