24News-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար,
գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հինգ գերիներով ինքնաթիռ։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գերիները հիմնականում Շիրակի մարզից են։
Օդանավակայանում նրանց դիմավորելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։