«Ստելու մեջ ինձ մեղադրելուց առաջ մեկ-մեկ նայեք հայելու մեջ»․ Թորոսյանը՝ Թովմասյանին


«Եթե դուք երբեմն քարոզչական նպատակներով հոսպիտալներ եք այցելում, ես հիմնականում այնտեղից դուրս չեմ գալիս, և ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է մեկ-մեկ նայեք հայելու մեջ»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքերի, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում մերժվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի օգտին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կոչ արեց չքվեարկել:


Աղբյուրը



Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *